14:18 , 6 դեկտեմբեր, 2015
Yerkir.am-ը գրում է.
Արդեն հայտնել ենք, որ Թուրքիան Իրաքի Մոսուլի շրջանի Բաշիքա քաղաքում, ավելացնելով իր ռազմաճամբարի զորաքանակը, հիմնում է 600 հոգանոց զորակազմով ռազմաբազա:
Իրանի ԱԳՆ-ն արդեն արձագանքել է տեղեկատվությանը. հայտնում է ТАСС-ը: «Թուրքիայի այդ քայլը ոչ միայն չի օգնի վերջ դնել ահաբեկչությանը, այլև վտանգի տակ կդնի տարածաշրջանային անվտանգությունը»,- հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը: