Ընտրատեղամասից դուրս մի խումբ տղամարդիկ անձնագրեր են բաժանում երիտասարդների. նոր խախտումներ են հայտնաբերվել (Photo)


14:15 , 6 դեկտեմբեր, 2015
Ընտրատեղամասից դուրս մի խումբ տղամարդիկ անձնագրեր են բաժանում երիտասարդների. նոր խախտումներ են հայտնաբերվել (ֆոտո)
Armlur.am-ը գրում է.
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը մի շարք ընտրախախտումների վերաբերյալ տվյալներ և փաստեր է ներկայացնում:
1
Ժամը 08:00-09:40 ընթացքում Ավանի տարբեր ընտրատեղամասերի մոտ ՔՀԻ շրջիկ մեքենաները նկատել են «Z+» և Միլենա տաքսի ծառայության մեքենաներ, որոնք «Այո»-ի շտաբների մոտից ընտրողներին տեղափոխում են տարբեր ընտրատեղամասեր՝ ընտրելու:
2
ՔՀԻ դիտորդը հաղորդում է, որ տեղամասի բացվելու պահից ի վեր 1/24 տեղամասում ՀՀԿ վստահված անձը շատ ակտիվ է, խոչընդոտում է մեր դիտորդի աշխատանքին: Վերջինս ընտրողներից հասցեներ է հարցնում, անձնագրերն է ստուգում, երբ մարդկանց հոսքը դադարում է, ասում է. «Հելե’ք դուրս, մարդ բերեք»: Հանձնաժողովի նախագահին հրավիրում է այլ սենյակ` առանձնազրույցի, հրահանգներ է տալիս ընտրասենյակում, ասում է, թե ով ինչ պետք է անի: Տեղամասում այլ դիտորդներ չկան: ՔՀԻ դիտորդը ցանկացել է գրանցամատյանը նայել, ՀՀԿ վստահված անձը խոչընդոտել է, սկսել է գոռգոռալ:
Դիտորդը 1/24 տեղամասից հայտնում է, որ այս պահի դրությամբ` տեղամասում քվեարկության գաղտնիությունը չի ապահովվում: Քվեախցիկների հետևում դուռ և պատուհան կա, և երևում է, թե քաղաքացիներն ինչպես են քվեարկում: Մեր դիտորդը բարձրաձայնել է այդ մասին, սակայն խնդրին լուծում չի տրվել:
1/08 ընտրատեղամասում պարբերաբար արձանագրվում են կուտակումներ: Դիտորդները բազմիցս դիմել են հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս անգործություն է ցուցաբերում և որևէ քայլ չի ձեռնարկում իրավիճակի շտկման համար:
3
1/04 ընտրատեղամասից, ՔՀԻ դիտորդի հաղորդմամբ, ժամը 10.12-ին տարեց մի տղամարդ փորձել է քվեարկել կնոջ անձնագրով: Հանձնաժողովի անդամը չի նկատել դա՝  հետագայում պատճառաբանելով, որ ուշադրությունը կենտրոնացրել էր հասցեի վրա և նկարին չէր նայել: Նա գրանցել է վերջինիս և տվել քվեաթերթիկն ու ծրարը: Քվեատուփի մոտ կանգնած հանձնաժողովի այլ անդամը հայտնաբերել է խախտումը և այդ մասին հայտնել նախագահին: Նախագահը մարել է քվեաթերթիկը: Տղամարդը պատճառաբանել է, որ չի նկատել, որ իր հետ վերցրել է կնոջ անձնագիրը: ‪ 
Շարունակությունն՝ այստեղ