13:58 , 6 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
10/15 ընտրատեղամասում քվեարկող քաղաքացիներից մեկը նկատել է, որ Հանրապետությունից բացակայող իր եղբոր և նրա կնոջ անունների դիմաց ստորագրված է: Այսինքն՝ նրանք իբրև քվեարկել են:
Այս մասին հայտնում է Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը: Խախտման մասին տեղյակ են պահել հանձնաժողովին, բարձրաձայնել են հարցը, սակայն, նախաձեռնության փոխանցմամբ, քաղաքացու խոսքով, նրա ասածին ուշադրություն չեն դարձրել, խախտումը չեն արձանագրել: