Գալ եւ քվեարկել. Տեր-Պետրոսյանի կոչը


13:03 , 6 դեկտեմբեր, 2015
 Գալ եւ քվեարկել. Տեր-Պետրոսյանի կոչը

Yerkir.am-ը գրում է.

Երևանի թիվ 9/11 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա ըստ էության հարցերին չցանկացա պատասխանել, հայտարարելով, թե միայն մի բան կարող է ասել. «Կոչ եմ անում գալ եւ քվեարկել: Քվեարկել ազատորեն, առանց բռնանալու քաղաքացու կամքի վրա: Մի բան էլ՝ որքան շատ իրական մարդ գա քվեարկելու, այնքան հանրաքվեի արդյունքները ավելի օբյեկտիվ կլինեն»: Այլ հարցերի պատասխանել Տեր-Պետրոսյանը չցանկացավ: