ՀԿՀ-ն ներկայացնում է քվեարկության պատկերը


12:56 , 6 դեկտեմբեր, 2015
Հանրաքվեի անցկացման համար ձևավորվել է 1997 ընտրական տեղամաս և նույնքան տեղամասային հանձնաժողովներ: Դեկտեմբերի 5-ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է` 2 միլիոն 550 հազար 323: Առավոտյան տեղամասային հանձնաժողովների առաջին նիստերը գումարելիս և տեղամասերի բացման պահին տեղամասերի 85-90 տոկոսում ներկա են գտնվել դիտորդներ, վստահված անձինք ու զանգվածային լրատվության միջոցներ:
Հանրաքվեի 8 տեղամաս տեղակայված է քրեակատարողական հիմնարկներում: Դրանցից մեկը բացվում է ժամը 11-ին, մյուսները` երեկոյան 5-ին: Ընտրական հանձնաժողովներում նշանակված են եղել 15 հազար 976 հանձնաժողովի անդամներ, որոնցից 141-ը չեն ներկայացել աշխատանքի: Տարածքային հանձնաժողովների նախագահները Նրանց փոխարեն սահմանված կարգով կատարել են նշանակումներ:
Դիտորդական առաքելություն կիրականացնի 18 տեղական և 6 միջազգային կազմակերպություն: Հանրաքվեի ընթացքին կհետևեն 3006 տեղական և 123 միջազգային դիտորդներ: