12:13 , 6 դեկտեմբեր, 2015
Yerkir.am-ը գրում է.
«Թուրքական հոսք նախագիծը մեր պահանջները չբավարարելու պատճառով մեր կողմից է ժամանակավորապես դադարեցվել, ոչ թե Ռուսաստանի»,-հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը :
Ըստ Demokratahber-ի՝ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան էներգետիկայի հարուստ պաշարներ չունի, այդ պատճառով էլ կապված է ուրիշ երկրներից: «Նավթի 90,5 տոկոսն ու գազի 98 տոկոսը ստանում ենք Ռուսաստանից, իսկ անմշակ նավթը՝ Իրաքից, սակայն, այունավենայնիվ, «այդ երկու երկրները Թուրքիայի միակ աղբյուրները չեն»:
Անդրադառնալով նաև Ռուսաստանի՝ Թուրքիայից ներկրած արտադրանքի սահմանափակումներին՝ Էրդողանն ասել է,-«Թուրքիան նման դեպքերով չի խարխլվի: Գնես-չգնես՝ մեզ համար մեկ է: Մենք միշտ հպարտ ենք կանգնելու, և երբեք չենք խոնարհվելու»: