Գյումրու տարբեր տեղամասերում գրացվում են խախտումներ (Video)


12:10 , 6 դեկտեմբեր, 2015
yntrutyun1

GalaTV.am-ը գրում է.

Չնայած այն բանին, որ քվեարկությունը դեռ երեք ժամ է, ինչ սկսվել է, այնուամենայնիվ, արդեն իսկ կան որոշ ահազանգեր ընտրախախտումների վերաբերյալ: ԳԱԼԱ հեռուստաընկերության գրասենյակում ձեւավորված համակարգող կենտրոնը Գյումրու գրեթե բոլոր ընտրատեղամասերում ունի  ներկայացուցիչներ, համախոհներ, դիտորդներ եւ ԶԼՄ ներկայացուցիչներ, որոնք վերահսկում են ընտրությունների գործընթացը:
Պարբերաբար ուղիղ եթերներ ենք հեռարձակում ընտրատեղամասերից: Տեսաձայնային ազդանշանները մուտքագրվում են մեր հեռուստակայան, սակայն հասկանալի է, որ միեւնույն ժամանակ դրանք բոլորը հեռարձակել չենք կարող, ուստի ըստ անհրաժեշտության հեռարձակում ենք կադրեր, հարցազրույցներ այն տեղամասերից, որտեղ գրանցվում են խախտումները: