Րաֆֆի Հովհաննիսյանը պատռել է քվեաթերթիկը (Video)


12:08 , 6 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Նորք Մարաշի 157 դպրոցում գտնվող ընտրատեղամասում ժամը տասնմեկին իր քաղաքացիական պարտքը կատարեց:

Նա մենակ էր եկել քվեարկության, և քվեաթերթիկը լրացնելուց, ծրարի մեջ դնելուց հետո, պատռեց այն երկու մասի և գցեց քվեատուփի մեջ՝ ասելով «Հանուն Հայաստանի Հանրապետության»:

Լրագրողների հետ զրույցում նա պատճառաբանեց իր արարքը, և պատասխանեց մի շարք այլ հարցերի: