Սերժ և Ռիտա Սարգսյանները քվեարկեցին 9/11 ընտրատեղամասում (Video)


12:06 , 6 դեկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և առաջին տիկին Ռիտա Սարգսյանը սահմանադրական հանրաքվեի քվեարկությանը մասնակցեցին Երևանի Սուրեն Սպենդիարյանի անվան դպրոցում, որտեղ տեղակայված է 9/11 ընտրատեղամասը: 

Մինչ քվեախցիկ մտնելը Սերժ Սարգսյանը ողջունեց ընտրատեղամասում ներկա լրագրողներին, սակայն հարցերին ՀՀ Նախագահը խոստացավ պատասխանել հանրաքվեի ավարտից հետո: