Ընտրախախտումներ 9/28 տեղամասում


11:52 , 6 դեկտեմբեր, 2015
9/28 տեղամաս (Կենտրոն, Հիդրոպոնիկայի պրոբլ. ինստիտուտ, Նորագյուղ 108)
09:57 Ընտրատեղամասում մեծ քանակությամբ առանց վկայականների և գրանցամատյանում չգրանցված կողմնակի անձեր կան, որոնց ՏԸՀ քարտուղարը պարբերաբար տեղեկություններ է հայտնում: Որոշները վստահված անձեր են, մնացածների ինքնությունը դիտորդը չի կարողանում պարզել: ՏԸՀ նախագահը չի արձանագրում խախտումը:
10:43 Ժառանգության վստահված անձը ահաբեկվել է և դուրս է հանվել տեղամասից: