Ահաբեկչություն Լոնդոնի մետրոյում. ահաբեկիչը կտրել է ուղևորի կոկորդը (Photo, Video)


11:21 , 6 դեկտեմբեր, 2015
Ահաբեկչություն Լոնդոնի մետրոյում. ահաբեկիչը կտրել է ուղևորի կոկորդը (ֆոտո, վիդեո)
Armlur.am-ը գրում է.
Լոնդոնի մետրոյի կայարաններից մեկում զինված տղամարդը դանակով կտրել է ուղևորի կոկորդը: Ականատեսների խոսքով՝ հարձակումից առաջ նա բղավել է. «Սա Սիրիայի համար» և «Ողջ արյունդ կթափվի այստեղ», փոխանցում է Reuters-ը:
3
ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ հարձակումն իրականացվել է «Լեյթընսթոուն» մետրոյի կայարանում երեկոյան ժամը 7-ի սահմաններում: Ահաբեկիչը դանակով սպառնացել է մյուս ուղևորներին, սակայն ոստիկաններին հաջողվել է էլեկտրաշոկի ենթարկել նրան:
2
Ոստիկանության տվալների համաձայն՝ տուժածներից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել, ևս 2-ը՝ միջին ծանրության: 
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։