Կտրատում ենք սոխն ու սունկը և տապակում ձիթայուղի մեջ:

Առանձին ամանի մեջ խառնում ենք աղացած միսը, պաքսիմատը, քերած պանիրը, աղը, սև պղպեղն ու չորացրած կանաչին:

Կտրատում ենք խորանարդիկներով լոլիկն ու մոցարելլան:

Պերգամենտային թղթով պատած ձևամանի մեջ շարում ենք բեկոնը այնպես, որ ծայրերը կախվեն ձևամանի մեջից:

Բաժանում ենք միսը երեք մասի:
Դնում ենք մսի առաջին մասը ձևամանի մեջ ու հարթեցնում՝ ձեռքով մի փոքր սեղմելով:

Ապա վրա լցնում ենք կտրատված լոլիկն ու մոցարելան ու ծածկում մսի երկրորդ շերտով:
Վրան լցնում ենք տապակած սունկը և ծածկում մսի երրորդ շերտով:

Ծածկում ենք ռուլետը բեկոնի կախված ծայրերով, փակում ենք ֆոլգայով և դնում ջեռոցի մեջ 1 ժամով 200 աստիճանում (եփելու ժամանակ առաջացած հյութը անհրաժեշտ է թափել):

Մեկ ժամ անց հանում ենք ֆոլգան ռուլետի վրայից ու կրկին տեղափոխում ենք ջեռոց մինչև կարմրավուն երանգի ստացումը:
Պատրաստի ռուլետը հանում ենք ջեռոցից, կտրատում և անցնում համտեսելուն:
