Ընտրական հանձնաժողովներում նշանակված 15 հազար 976 անդամներից 141-ը չի ներկայացել աշխատանքներին


09:52 , 6 դեկտեմբեր, 2015
Armenpress-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում առավոտյան 08:00-ին բացվել են 1989 ընտրական տեղամասեր, քվերակությունն ընթանում է բնականոն ձևով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին 09:00-ին կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նրա խոսքով` հանրաքվեի անցկացման համար ձևավորվել է 1997 ընտրական տեղամաս և նույնքան տեղամասային հանձնաժողովներ:

«Ընտրատեղամասերից 8-ը տեղակայված են քրեակատարողական հիմնարկներում, որոնցից մեկը կբացվի 11:00-ին, մյուսները` 17:00-ին», ասաց Տիգրան Մուկուչյանը:

Շարունակությունն՝ այստեղ