08:17 , 6 դեկտեմբեր, 2015

Առավոտյան Ժամը 8-ին 41 ընտրատարածքների շուրջ 2000 ընտրատեղամասերի բացումով մեկնարկեց դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի քվեարկությունը: Քվեարկության օրվանից 1 օր առաջ տվյալների համաձայն` Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված մասնակիցների ընդհանուր թիվն է` 2.550.323:
Քվեարկության օրվանից առաջ՝ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց ընդհանուր թիվը:
Շուրջ 2000 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոններում ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև բաշխվել են հետևյալ համամասնությամբ. ՀՀԿ՝ 888, ԲՀԿ՝ 621, ՀԱԿ՝ 155, ՀՅԴ՝ 111, ՕԵԿ՝ 111, «Ժառանգություն»՝ 111 նախագահ և քարտուղար:
Սահմանադրական հանրաքվեի քվեարկությանը մասնակցելու է 18 տեղական դիտորդական կազմակերպություն, այդ թվում նաև`«Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ը` 435, «Իրավունքի Եվրոպա միավորումը»` 429, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակը` 89, «Շենացնենք մեր գյուղը» կազմակերպությունը` 52, «Ժողովրդավարական Արարատ» կազմակերպությունը` 44 դիտորդներով:
Հանրաքվեին դիտորդական առաքելություն են իրականացնելու 6 միջազգային դիտորդական կազմակերպություններ.. ԱՊՀ դիտորդական առաքելություն՝ 44 դիտորդ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողով՝ 23 դիտորդ, օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչներ՝ 33 դիտորդ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 11 դիտորդ, ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ՝ 5 դիտորդ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ: