Նա եփած ձուն դրեց ճակատին, և ցավն անհետացավ


00:25 , 6 դեկտեմբեր, 2015

Նա եփած ձուն դրեց ճակատին, և ցավն անհետացավ168.am-ը գրում է.

Եթե հաճախակի եք ճակատի հատվածում ցավեր զգում և փնտրում եք որևէ միջոց, որը կօգնի հանգստացնել այդ սաստիկ ցավերը, ապա հետևեք justhealthylifestyle-ի առաջարկած հնարքին:
Միակ բանը, որ ձեզանից կպահանջվի, եփած ձու և բամբակե սրբիչ ճակատին դնելն է:
Այս հնարքը բացահայտել է մի ամերիկուհի, ով անընդհատ տառապում էր ճակատային ցավերից:

Եվ այսպես, ի՞նչ է պետք անել:

Ձուն եփելուց հետո առանց կեղևազատելու փաթաթեք բամբակե սրբիչի մեջ, քանի դեռ տաք է, ապա ձվով սրբիչը տեղադրեք աչքերի արանքի հատվածում: Այդպես պահեք սրբիչը, մինչև սառչի, ապա մի կողմ նետեք ձուն: Լավագույն արդյունքի կհասնեք, եթե ձուն իսկապես շատ տաք լինի:
Այս գործողությունը կատարեք այնքան, մինչև ցավն ամբողջովին անցնի: Իսկ ցավը կանցնի երկրորդ օրը: