00:17 , 6 դեկտեմբեր, 2015
Արթրիտի ուսումնասիրությամբ զբաղվող ամսագրում հրապարակվել են նոր հետազոտության արդյունքները, որում բացահայտվում է կոճապղպեղի ցավազրկող հատկությունները:
Ինչպես նշում է healthy food star-ը` այս համեմունքի ցավազրկող հատկությունը հավասարազոր է իբուպրոֆեն դեղահաբի օգտագործմանը, որն ամենատարածված ցավազրկողներից է:
Հետազոտության մեջ նշվում է, որ կոճապղպեղը, ի տարբերություն իբուպրոֆենի, կարող է նվազեցնել վնասակար ցիտոկինների քանակն օրգանիզմում, որոնք նպաստում են արթրիտի և օստեպորոզի առաջացմանը:
Կոճապղպեղը հայտնի է նաև շատ այլ բուժական հատկություններով, սակայն այն հրաշագործ միջոց չէ և պետք է սպառել կանոնավոր կերպով և ոչ մեծ քանակությամբ:
Կոճապղպեղը կարելի է օգտագործել ինչպես եփած, տապակած, այնպես էլ հում վիճակում, ինչպես ամբողջական կտորներով, այնպես էլ աղացած փոշու տեսքով: Այն նաև յուրատեսակ համ կհաղորդի ցանկացած ուտեստի: