23:40 , 5 դեկտեմբեր, 2015
Wnews.am-ը գրում է.
Wnews.am-ը ներկայացրել է հայ հայտնիների շաբաթվա ստացված և չստացված կերպարները: Հաշվի առնելով, որ նրանցից յուրաքանչյուրը հետևորդների մեծ թիվ ունի և, փաստացի, նրանց շրջանում ձևավորում ու թելադրում է ճաշակ, մենք կարծում ենք, որ հայտնիները պետք է առավել ուշադիր լինեն իրենց կերպարներն ընտրելիս: Հայ հայտնիներին մաղթում ենք կամ հումորի զգացում, որպեսզի մեր տեքստերին հումորով վերաբերեն կամ էլ ճաշակի զգացում, որպեսզի չհայտնվեն մեր – շարքում: Եվ այսպես.Ստացված կերպարներ
Մենք Հ1-ի հաղորդավարուհի՝ Լիլիթ Մուրադյանի թրենդային բալագույն կերպարին ասում ենք Այո՛: Ընդհանրապես, Լիլիթին իր հղիությունը շատ է սազում, նա ամենաոճային հղին է մեր շոու-բիզնեսում:
Լիլուի միանգամից երկու կերպար է հայտնվել մեր ցանկում. մեկը՝ ստացվածների, մյուսը՝ չստացվաների շարքում: Նրան սովոր ենք տեսնել սեքսուալ, գայթակղիչ կերպարներում, բայց, մեր կարծիքով, այս ոճը նրան ավելի է սազում, կերպարանափոխված Լիլուին մենք ասում ենք Այո:
Հ1-ի ևս մեկ հաղորդավարուհի՝ Հերմինե Ստեփանյանին՝ իր լուսաշող ժպիտով և աննկարագրելի գեղեցիկ շրջազգեստով մենք ասում ենք Այո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ