21:33 , 5 դեկտեմբեր, 2015
Life.panorama.am-ը գրում է.
Անջելիան Ջոլին մշտապես ուրախացնում է իր երկրպագուներին թարմ նորույթներով։ Բայց այս անգամ ոչ թե ռեժիսորական աշխատանքով, հարցազույցով, այլ նորֆոտոսեսիայով։ Դերասանուհին զարդարել է ֆրանսիական Elle ամսագրի շապիկը՝ զարդարելով իր ժպիտով ֆրանսիական կրպակները։
Նոր նկարը և հարցազրույցը ամսագրում, բնականաբար, նվիրված է էկրաններին հայտնված «Լազուրե ափ» ֆիլմին, որը Ջոլիի նոր ռեժիսորական աշխատանքն է։ Մի քանի շաբաթ անց նա վերադառնալու է Կամբոջա, որպեսզի սկսի մեկ այլ նախագծի նկարահանումները։ Ֆիլմը կոչվում է «Սկզբում նրանք սպանեցին իմ հորը. Կամբոջայի դստեր հուշերը», որտեղ Ջոլին հանդես կգա որպես ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ՝ օգտագործելով իր գիտելիքները:
