18:54 , 5 դեկտեմբեր, 2015

Լոնդոնի կենդանաբանական այգում այցելուների համար ոչ սովորական առաջարկություն է գործում` բոլոր ցանկացողները կարող են առանձին վճարի դիմաց երեկո և գիշեր անցկացնել իսկական ասիական առյուծի հետ միևնույն վանդակում, գրում է MIGNews.com-ը:
Նման հնարավորությունը կտրվի 2016-ի մայիսից սկսած, սակայն դիմումները սկսվել են տրվել արդեն այժմ, և կենդանաբանական այգում կառուցում են հատուկ վանդակներ, հյուրերի համար նախատեսված տնակներով:
Երկու հոգի համար շրջափուլն արժե 523 եվրո: Դրանում ներառված են շքեղ ընթրիքը, հյուրերի տնակում գիշերելը, որտեղ առյուծենրն այցելուների մոտ կգտնվեն` իհարկե ոչ այնքան, որ նրանց վտանգ սպառնա: