Բրիտանական ռազմաօդային ուժերը երկրորդ հարվածն են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դիրքերին


18:34 , 5 դեկտեմբեր, 2015
Բրիտանական ռազմաօդային ուժերը երկրորդ հարվածն են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դիրքերին168.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի կործանիչները երկրորդ շարք հարվածներն են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դիրքերին, հայտնում է BBC-ն:

Ռմբակոծությունների թիրախը նավթային շրջաններն են, որոնք վերահսկում են զինյալները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Բրիտանիայի կառավարությունը ձայների մեծամասնությամբ քվեարկեց ԴԱԻՇ-ի ջիհադիստների դիրքերին հարվածներ հասցնելու օգտին:

Դեկտեմբերի 3-ին Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը հայտնեց, որ բրիտանական իշխանությունները Սիրիայում ավիահարվածներ հասցնելու նպատակով ևս 8 ռմբակոծիչ են ուղարկում: