16:40 , 5 դեկտեմբեր, 2015
Լուսանկարը՝ AP գործակալության
Թուրքիան զինծառայողները Իրաքի տարածք են մտել Նայնավա նահանգից՝ տանկերով ու զրահամեքենաներով. հաղորդում է Իրաքի վարչապետի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքի կառավարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ Թուրքիայից պահանջելով զորքն անհապաղ դուրս բերել երկրի տարածքից։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրքական զինուժի գործողությունները համաձայնեցված չի եղել Իրաքի կառավարության կողմից և գնահատվում է որպես «ներխուժում»։
Թուրքական իշխանությունները Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաք են մտցրել 130 զինծառայողներ։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության աղբյուրները հայտնել էին, որ Թուրքիայի այդ նախաձեռնությունը կապ չունի ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիայի հետ։