Դիսնեյը համաշխարհային մուլտիպլիկացիայի ամենահայտնի անունն է: Ֆերմերի որդուց հոլիվուդյան մագնատ դառնալու ճանապարհին հետաքրքիր և յուրօրինակ շատ բան է կատարվել Դիսնեյի հետ։ Այսօր մի փոքր բարդ է խճճված պատմություն ունեցող սուտն ու բամբասանքը տարբերել իրական փաստերից։
1.Կենդանիների հանդեպ վառ արտահայտված նրա սերը անհիմն չէ. փոքր ժամանակ Ուոլթը որոշում է անտառում բու բռնել։ Երկար չարչարանքից հետո, երբ բուն ոչ մի կերպ «չի հանձնվում», տղան սպանում է խեղճ թռչնին և հուսահատ վերադառնում է տուն` տառապելով խղճի խայթից ու ստացած վերքերից։ Հայտնի է նաև, որ նույնիսկ հասուն տարիքում նա սարսափում էր մկներից:
2. Ուոլթը մանկուց սիրում էր ժամերով և ինքնամոռաց նկարել։ Նրա հայրը դա համարում էր անօգուտ և աննպատակ զբաղմունք, որի պատճառով մեծ քանակով թուղթ էր փչանում։ Մի անգամ նա նույնիսկ պատռում է որդու բոլոր նկարները, և Դիսնեյ կրտսերը փախչում է տնից, կեղծում հոր ստորագրությունը և վարորդ է աշխատում Կարմիր խաչում:
3. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հնարամիտ Դիսնեյը գլխի է ընկնում, թե ինչպես կարելի է ֆինանսական օգուտ քաղել պատերազմից։ Իր ընկերոջ հետ նա որոնում էր գերմանական սաղավարտներ, որոնք վաճառում էր ամերիկացի զինվորներին։ Տեսնելով, որ փամփուշտների անցքեր ունեցող սաղավարտներն ավելի լավ են վաճառվում, ապագա հոլիվուդյան միլիոնատերը արհեստական անցքեր էր բացում իր գտածների վրա, նորերն էլ կեղտոտում էր ցեխով և արյունով` «կռիվ տեսածի» տեսք տալով։
4. Ուոլթն ու իր եղբայր Ռոյը 1928-ին բացել էին ապագա մուլտիմեդիալ կայսրությունը, երբ Դիսնեյ ազգանունը հայտնի դարձավ «Վիլլի գնացքի» շնորհիվ։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն ճանաչում էր երեք մուլտիպլիկատորի՝ Մաքս Ֆլեյշերին, որը ստեղծեց Պոպայ նավաստուն, Ուոլթեր Լանցին, որը ստեղծեց Վուդի փայտփորիկին, և Դիսնեյին` իր անտրոպոմորֆ կենդանիներով՝ Միքի Մաուսի գլխավորությամբ։
5. Դիսնեյը տառապում էր վարակավախով և անընդհատ լվանում էր իր ձեռքերը։ Վերմինոֆոբիայի այս տեսակը նրան ստիպում էր օրը մի քանի ժամ մանրակրկիտ մաքրել մատներն ու ափերը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
