15:42 , 5 դեկտեմբեր, 2015

«Լիվերպուլ»-ը մտադիր է վերադարձնել Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոյին: Ֆուտբոլիստը լիվերպուլցիների տրանսֆերային նպատակը կլինի առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:
Մյունխենյան ակումբի հետ 34-ամյա իսպանացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, իսկ այն երկարաձգելու հարցում խնդիրներ են ծագել:
Ալոնսոն ցանկանում է, որ նոր պայմանագիրը երեք տարվա ժամկետ ունենա, մինչդեռ գերմանական ակումբի ղեկավարները միայն մեկ տարի ժամկետ են առաջարկում: Այդպիսով, մեծ է հավանականությունը, որ Ալոնսոն կլքի Մյունխենն առաջիկա ամռանը:
Հիշեցնենք՝ ֆուտբոլիստը «Լիվերպուլ»-ում հանդես է եկել 2004-2009 թվականներին: