15:28 , 5 դեկտեմբեր, 2015
Կոռուպցիոն սկանդալը լուրջ հարված է հասցրել համաշխարհային ֆուտբոլային գլխավոր կազմակերպությանը:
ՖԻՖԱ-ն պայքարում է նոր հովանավորներ ներգրավելու համար, սակայն մարքետինգի գծով տնօրենը խոստովանում է, որ իրավիճակը կարող է բարելավվել միայն բարեփոխումների արդյունքում:
Այս մասին հայտնում է «Sky Sports»-ը:
Շարունակվող կոռուպցիոն սկանդալն այնքան ուժեղ է ազդել կազմակերպության վրա, որ նրան «ԱԱ-2014»-ից հետո ոչ մի հովանավոր չի միացել: Բացի այդ, որոշ ազդեցիկ ընկերություններ խզել են կապերը ՖԻՖԱ-ի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ