15:12 , 5 դեկտեմբեր, 2015
Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանն էլ հայտնվել է վատ իրավիճակում, այսպես ասած, երկու քարի արանքում ՝ ՌԴ-ի և Թուրքիայի:
«Բնականաբար Ադրբեջանն աջակցելու է Թուրքիային, բայց հրապարակավ կողմերից մեկին ամբողջությամբ նախապատվություն տալ չի կարող, քանի որ ՌԴ-ն կոշտ քայլերի կգնա, ուստի Ադրբեջանը փորձելու է խուսափել հրապարակավ ՌԴ-ին քննադատելուց և հրապարակավ Թուրքիային աջակցելուց»,- ասաց նա:
Արամ Մանուկյանը սակայն հավելեց, որ աջակցություն Թուրքիային այդուհանդերձ կա. «Օրինակ՝ թուրքական բեռնատարների մուտքը հեշտացրել է»:
Քաղաքագետը ամփոփեց, որ ռուս-թուրքական հակասությունները տևական ժամանակշրջան կընդգրկեն: «Առայժմ կողմերը պահպանում են անզիջում դիրքորոշումը»,- ասաց նա: