15:00 , 5 դեկտեմբեր, 2015
Օքլենդի համալսարանի մասնագետները հետազոտություն են կատարել, որին ավելի քան 11.000 մարդ է մասնակցել (62,5%-ը՝ կանայք և 37,5%-ը՝ տղամարդիկ, 18 տարեկանից մեծ): Պարզվել է, որ Facebook-ը կարող է իջեցնել ինքնագնահատականը, հայտնում է aif.ua-ն:Ամենաշատը սեփական մարմինը դուր չի եկել 38 տարեկան կանանց: Ընդհանուր առմամբ, կանայք Facebook-ը տղամարդկանցից հաճախ են օգտագործել: Տղամարդիկ ավելի քիչ են մտահոգվել իրենց մարմնի համար: Այնուամենայնիվ, Facebook-ի օգտատեր տղամարդկանց սեփական մարմինն ավելի քիչ է դուր եկել, քան սոցցանցում էջ չունեցողներին: