Թուրք-սիրիական սահմանին ձերբակավել է 5 անձից բաղկացած ղրղզ ընտանիք, այդ թվում` 4-ամյա երեխա


13:30 , 5 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Թուրք-սիրիական սահմանին ձերբակալվել է Ղրղզստանից 5 հոգուց բաղկացած ընտանիք, որն ուղևորվում էր մարտական գործողությունների գոտի, գրում է Газета-ն:
 
«Իրավապահ մարմիններում տեղեկություն է ստացվել, որ 55-ամյա կինը, վերցնելով իր 3 դուստրերին` 23, 22 և 20 տարեկան, և 4-ամյա թոռնուհուն, մեկնել է Սիրիա։ Բռնել նրանց մեր սահմանին չի հաջողվել, կանայք ձերբակալվել են թուրք գործընկերների աջակցության շնորհիվ»,- հայտնել են Ղրղզստանի իրավապահ մարմիններից։
 
Կանայք նախ Ղրղզստանը լքել են կեղծ փաստաթղթերով և պլանավորել են Մոսկվայի միջով հայտնվել Թուրքիայում, իսկ այնտեղից Սիրիա, սակայն այդ ճանապարհը նրանց չի հաջողվել անցնել, և նրանք վերադարձել են Բիշքեկ` Ղազախստանի միջոցով Թուրքիա մեկնելու համար։
 
Նշվում է, որ կանայք մեկնել են Սիրիա` ընտանիքի հորը միանալու համար, ով մեկնել է այնտեղ մարտական գործողություններում որդու մահից հետո: