Մեծ պատիվ է Մխիթարյանի մարզիչը լինելը. Տուխել


12:32 , 5 դեկտեմբեր, 2015
Lurer.com-ը գրում է.
Յուրահատուկ և կոշտ խաղ է լինելու: Այս մասին Բունդեսլիգայի շրջանակներում «Վոլֆսբուրգի» դեմ կայանալիք խաղից առաջ ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
«Սպասում եմ շատ աշխատասեր մրցակցի, ով գործում է հարձակման գծում և շատ լավ է խաղում տանը: Մեզ անհրաժեշտ կլինի պաշտպանության լավագույն խաղը ցուցադրել՝ այնտեղ դիմակայելու համար: Կոշտ խաղ է լինելու:
Մենք, սակայն, գրեթե բոլոր այս մակարդակի խաղերում ցուցադրել ենք, թե ինչի ենք ընդունակ: Սա յուրահատուկ խաղ է»,- մարզչի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Խոսելով Հենրիխ Մխիթարյանի մասին՝ Տուխելը հավելել է.
«Միկին շատ կարգապահ է և աշխատասեր: Մեծ պատիվ է նրա մարզիչը լինելը: Նա թե՛ որպես մարզիկ և թե՛ որպես մարդ անհավանական որակներ ունի»: