12:15 , 5 դեկտեմբեր, 2015
Մոտենում են ամանորյա տոները։ Առաջարկում ենք նախապատրաստական աշխատանքներին ներգրավվել նաև Ձեր տնային կենդանիներին։ Փորձեք նրանց հետ միասին պատրաստել այս պարզ ու գեղեցիկ տոնածառի խաղալիքը։
Իսկ դրա համար Ձեզ անհրաժեշտ կլինի.
♦ 1 բաժակ աղ
♦ 2 բաժակ ալյուր
♦ 1 բաջակ գոլ ջուր
♦ 1 (կամ ավելի) տնային կենդանիներ
Պատրաստման եղանակը.
- Ալյուրը խառնեք աղի հետ։ Աստիճանաբար ավելացրեք ջուրն ու խառնեք մինչև համասեռ զանգված ստանալը։ Ավելացրեք ալյուր կամ ջուր՝ համապատասխանաբար, եթե խմորը չափազանց թույլ կամ չափազանց պինդ ստացվի։
- Խմորից գնդեր պատրաստեք ու դրանք տեղադրեք տապակի վրա՝ նախապես դրա վրա դնելով թխվածք պատրաստելու թերթ։
- Մի փոքր ալյուր վերցրեք ու մատներով գնդերը սեղմեք՝ դրանք տապակեցնելով։ Այնուհետև Ձեր տնային կենդանու թաթիկը սեղմեք խմորին։
- Ապագա խաղալիքին տվեք կլոր ձև թխվածքաբլիթ ձևավորող հարմարանքի կամ բաժակի օգնությամբ։ Վերևի հատվածում ձողի օգնությամբ փոքր անց բացեք կախիչի համար։
- Ապագա խաղալիքները տեղադրեք ջեռոց և թխեք մոտ 2 ժամ 100 աստիճան ջերմաստիճանում։
- Այնուհետև հանեք դրանք ու կարմիր ներկով ներկեք ու գեղեցիկ թել անցկացրեք որպես կախիչ։
Ահա և վերջ։ Խաղալիքը պատրաստ է, իսկ Ձեր կենդանին կարող է հպարտանալ, որ իր ներդրումն է ունեցել տանն ամանորյա զարդարանքները պատրաստելու մեջ։