Հայոց ցեղասպանությունը ճանաչած Զարաքոլուն արժանացել է դանիական Խաղաղության պարգեւին


06:55 , 5 դեկտեմբեր, 2015
Lurer.com–ը գրում է.
Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն արժանացել է Դանիայի PL հիմնադրամի Խաղաղության պարգեւին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական DemokratHaber կայքը` նշելով, որ պարգեւը դեկտեմբերի 10-ին Զարաքոլուին կհանձնի PL հիմնադրամի նախագահ Փոլ Սոգաարդը:
PL հիմնադրամի Խաղաղության պարգեւը Ռագըփ Զարաոլուին հանձնվում է մտքի եւ արտահայտվելու ազատության եւ մարդու իրավունքների բնագավառներում նրա ցուցաբերած արտակարգ ջանքերի շնորհիվ:
PL հիմնադրամի Խաղաղության պարգեւը տրվում է ՄԱԿ-ի համամարդկային իրավունքների հայտարարագրի շրջանակում ոչ բռնության ճանապարհով ժողովրդավարության համար պայքարող մարդկանց եւ կազմակերպություններին:
Ռագըփ Զարաքոլուն 2005 թվականին ստացել էր նաեւ Նորվեգիայի գրողների միության եւ Նորվեգիայի մշակույթի նախարարության կողմից տրվող «Արտահայտվելու ազատության պարգեւը»:
Ռագըփ Զարաքոլուն Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր է հրատարակել: Նա մի քանի անգամ եղել է Հայաստանում եւ այցելել Ցեղասպանության հուշահամալիր: