Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Ասադի բալիստիկ հրթիռները


06:08 , 5 դեկտեմբեր, 2015
259352_originalԻսրայելի ավիացիան դեկտեմբերի 4-ին ռմբակոծել է բալիստիկ հրթիռների խմբաքանակը` Դամասկոսի մերձակայքում գտնվող Էլ-Քաթիֆե բազայում: Այդ մասին հաղորդում է Իսրայելի հեռուստատեսության երկրորդ ալիքը:
Նշվում է, որ հարվածի նպատակը բեռնատար ավտոմեքենաներն են եղել, որոնք Սիրիայի կառավարական զորքերի 155-րդ բրիգադի բազա հրթիռներ են տարել: Սիրիական աղբյուրները նշում են, որ հարվածը հասցվել է ավտոմեքենաների բազայից դուրս գալուց հետո և խորացել լեռնային շրջան` Դամասկոսից հյուսիս:
Որոշ սիրակական աղբյուրներ էլ պնդում են, որ 4 բեռնատարներից բաղկացած շարասյունը ոչնչացրել են անօդաչու թռչող սարքերը` Լիբանանի սահմանի կողմից: