04:43 , 5 դեկտեմբեր, 2015
Նոյեմբերի 26-ին թուրքական բանակի ստորաբաժանումները ներխուժել են Սիրիայի տարածք և գրավել 50 մետր բարձրությամբ Թալ-Զիյաբ բլուրը: Նրանք հատում էին սահմանը բուլդոզերների ուղեկցությամբ.փոխանցում է lifenews-ը:
Զբաղեցնելով բարձրունքը՝ նրանք անմիջապես սկսեցին պատնեշներ կառուցել, իսկ հաջորդ օրը այնտեղ ժամանել է երեք տանկ, երկու զրահապատ մարտական մեքենա և մի քանի ամենագնաց: Ակնհայտ է, որ այդ քայլով Թուրքիան ոչ միայն ցանկանում է երկու մասին բաժանել տարածքը, որը բնակեցված է քրդերով, այլև քողարկել սիրիական նավթով ցիստեռների մատակարարումը, որը Ռաքքայից դուրս են բերում ԴԱԻՇ-ի զինյալները:
Սիրիացիները վստահ են, որ թուրք զինվորականները գրավել են բարձրունքը, որպեսզի դիմակայեն ցանկացած ուժի, որը կփորձի հարվածել ահաբեկիչների ավտոշարասյուններին: