05:32 , 5 դեկտեմբեր, 2015
Իսկական տղամարդու 16 անքակտելի օրենք.

1. Ֆիզիկական ուժ։ Զբաղվիր յուրաքանչյուր տեսակի տղամարդկային սպորտաձևով։ Պարբերաբար հաճախիր մարզասրահ և մարտական ակումբներ։
2. Զարգացրու քո մեջ ամուր որոշումներ կայացնելու ունակությունը։ Մի եղիր «փալաս»։ Եթե պահանջվում է քո ծանրակշիռ խոսքը, այն պետք է լինի անառարկելի։
3. Մարզիր խիզախության մկաններդ։ Մի վախեցիր ոչնչից։ Ընկիր տարբեր իրավիճակների մեջ և դուրս արի հաղթանակած։ Հիշիր, որ վախը հաղթահարելու լավագույն տարբերակը դա ձևացնել, որ դու չես վախենում։ Ուրիշ տարբերակ չկա։
4. Ամրության մասին արդեն խոսեցինք։ Այն ձեռք ձեռքի տված քայլում է սեփական որոշումների պատասխանատվության հետ։ Հիշի՛ր, կանայք սիրում են պատասխանատու տղամարդկանց։
5. Իսկական տղամարդը պետք է կարողանա ծիծաղել ինքն իր վրա։ Նաև նա պետք է շրջապատի և իրավիճակների հանդեպ սրամիտ լինի։ Զարգացրու անձնական հմայքդ։ Դա այդքան էլ դժվար չէ, որքան թվում է։ Կանանց հետ հարաբերվելիս միշտ նայիր աչքերի մեջ և ժպտա ու մի փախցրու հայացքդ։
6. Որքան էլ որ պարադոքսալ հնչի, չնայած դավաճանության հանդեպ ատելությանը, կանանց դուր են գալիս այն տղամարդիկ, ովքեր հաջողություն ունեն կանանց մոտ։ Իսկ թե ինչպես չանցնել այդ սահմանը՝ որոշիր ինքդ։
7. Կարողացիր ճիշտ ժամանակին ագրեսիա դրսևորել, բարձրացնել ձայնը և պահանջել։ Բայց դա ոչ սիրելի կնոջ հանդեպ, այլ մնացածի (խանութում, գրասենյակում, ավտոսպասարկման կենտրոնում)։
8. Կարևոր որակ է համառությունը։ Դա վերաբերում է թե՛ ձեռքբերումներին, թե՛ կանանց հետ հարաբերություններին։ Նրանք սիրում են հաճախ «կոտրատվել»։ Ընդունիր այդ խաղի կանոնները, բայց այնպես, որ հետո դա նրա համար չդառնա կյանքի օրենք, կանոն։
9. Կարողացիր ճիշտ դրսևորել քեզ վեճերում։ Տեխնիկաները մի քանիսն են։ Եթե կարող ես դադարեցնել քմահաճությունը մեկ բառով՝ արա՛ դա։ Եթե չես կարողանում հասնել կտրուկ ձևով, հասիր դրան կատարվողի հանդեպ անուշադրության տեխնիկայով։
10. Ուշադրություն մշակիր արտաքինիդ հանդեպ։ Կարողացիր գլուխ հանել նորաձևությունից և գներից։ Երբ հագուստ ես գնում՝ պետք չեն կողմնակի խորհուրդներ։ Հիշի՛ր, դու ոճային ես, եթե նույնիսկ թքած ունես, թե ինչ ես կրում։
Շարունակությունն` այստեղ