Ո՞վ է հարսանիքի ավարտին մտափոխված և փախած հարսնացուն, և ի՞նչը նրան նման քայլի դրդեց. armlur.am


04:10 , 5 դեկտեմբեր, 2015
Ո՞վ է հարսանիքի ավարտին մտափոխված և փախած հարսնացուն, և ի՞նչը նրան նման քայլի դրդեցArmlur.am–ը գրում է.
Վերջին օրերին համացանցը ողողված է նոյեմբերի 24-ին Սևան քաղաքի «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած արտառոց դեպքի մասին լուրերով: Համալիրում ընթացող հարսանիքի ավարտին մոտ հարսնացուն փոշմանել և փախել էր:
Դեպքից անմիջապես հետո լուրեր տարածվեցին, թե հարսնացուն ու հարսնաքույրը փախուստից առաջ վերցրել են բոլոր նվերները: Նրանց նկատել է փեսացուի մայրը, սակայն փախչողներին այդ քայլից հետ կանգնեցնել չի հաջողվել:
Պարզվում է՝ հարսն էլ, փեսան էլ Տավուշի մարզից են: Երիտասարդը Ազատամուտ համայնքի բնակիչ է. գյուղում մինչ օրս բոլորն ապշած են կատարվածից: Գյուղապետ Ժորա Մարտիրոսյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կատարվածից հետո փեսացուի հարազատները դեռևս գյուղ չեն վերադարձել. «Դեռ մանրամասներ չգիտենք: Սա լինելո՞ւ բան էր, որ եղավ: Ինչ չէինք լսել, լսեցինք։ Դե, հիմա միայն լսել ենք, որ էնքան ճարպկորեն է ամեն ինչ հարմարացրել, որ փեսան աչքը չթարթած՝ հարսը արդեն փախել էր»:
Գյուղապետի փոխանցմամբ՝ համագյուղացիներն ասում են, որ տղան անհամբեր սպասում էր հարսանեկան արարողությանը: Ի դեպ, մինչև բուն հարսանեկան արարողությունը զույգն արդեն իսկ պսակադրվել էր եկեղեցում:
Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ հարսնացուն Երևանում էր աշխատում՝ որպես մենեջեր, և այժմ էլ նա Երևանում է գտնվում՝ ընկերուհու մոտ: Զույգը երկու տարի նշանված է եղել, իսկ լուրերը, թե փախուստից առաջ նա իր հետ վերցրել է բոլոր նվերները, իրականությանը չեն համապատասխանում:
Նշենք՝ aravot.am-ը գրում է, որ աղջկա մայրն էլ երիտասարդ հասակում նշանված լինելով՝ 3 տարի անց վերադարձրել է նշանի մատանին, ամուսնացել ուրիշի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ