ԴԱԻՇ-ը խոստովանել է Կալիֆոռնիայի հրաձգության մեջ իր անուղղակի պատասխանատվությունը


03:50 , 5 դեկտեմբեր, 2015
606x340_318351Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո քաղաքում հրաձգությունը կատարել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետևորդները: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Սակայն, ահաբեկիչներն իրենք իրենց չեն համարում հարձկաման անմիջական կազմակերպիչներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրաձգության կին մասնակից Թաշֆին Մալիկը հավատարմության երդում է տվել ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր էլ-Բաղդադիին:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Բերնադինո քաղաքում հրաձգության հետևանքով 14 մարդ է զոհվել, իսկ 21-ը` վիրավորվել: