01:42 , 5 դեկտեմբեր, 2015
Հղիության ընթացքում Փինքը 22 կգ քաշ է հավաքել: Դրանից նա շատ է անհանգստացել, հայտնում է 7days.ru-ն:
Փինքին թվացել է, որ երկրպագուներն իրեն էլ չեն սիրի: Նա նույնիսկ հասցրել է հայտարարել իր կարիերայի ավարտի մասին, սակայն հետո որոշել է վարձել ֆիթնեսի հայտնի մարզչին, որն օգնել է Սերենա Ուիլյամսին և Ալիշա Կիզին: Գրագետ կազմված պարապմունքների ժամանակցույցը և սննդակարգը տվել են զարմանալի արդյունք: Փինքը կրկին հիանալի վիճակում է: Շուտով կսկսվեն նրա հյուրախաղերը, որտեղ երգչուհին պլանավորել է կատարել բազմաթիվ ակրոբատիկական հնարքներ:
«Ես մարզվել եմ շաբաթը 5 անգամ: Հիմնականում կատարել եմ ուժային վարժություններ, բայց վերջում կատարել եմ ձգումներ: Որպես այդ ամենի լրացում` զբաղվել եմ նաև յոգայով և պիլատեսով: Հավատացեք, դա հեշտ չի եղել, սակայն ամուր մկանները և ճկուն մարմինն ինձ անհրաժեշտ են առաջիկա հյուրախաղերի համար: Եվ ես ուրախ եմ, որ համենայն դեպս ինձ հաջողվել է մնալ կանացի»,- պատմել է Փինքը: