23:56 , 4 դեկտեմբեր, 2015
Barometer.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի մասնակցել է Սպիտակ տան այգում գտնվող Սուրբծննդյան տոնածառի լույսերը վառելու ավանդական արարողությանը:
Պետության ղեկավարը կնոջ և դստրերի հետ հետհաշվարկ են արել, որից հետո մի քանի մետրանոց տոնածառը լույսերով է զարդարվել: Դրանից հետո Օբաման շնորհավորել է ներկաներին գալիք Սուրբ ծննդի կապակցությամբ, որը ԱՄՆ-ում նշվում է դեկտեմբերի 25-ին:
Արարողությունը, որ տեղի է ունեցել արդեն 98-րդ անգամ, շարունակվել է համերգով, որին մասնակցել են հայտնի երգիչներ: