Ռուս կոմունիստները Թուրքիայի հարցում ԴԵՄ են Պուտինին


22:33 , 4 դեկտեմբեր, 2015
Ազերիական APA գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ իրենք դեմ են ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացմանը... Այնուհետ Զյուգանովն ազերի լրագրողին իր զարմանքն է հայտնել, թե ինչու է Թուրքիայի նախագահ Էրդողանն այսքան համառություն ցույց տալիս... «Կարելի էր ցավակցել ռուս օդաչուի մահվան առթիվ, ներողություն խնդրել և խոստանալ անաչառ հետաքննել տեղի ունեցածը... Երկխոսություն սկսելու համար Թուրքաիան պետք է այս ամենը անի...»,-շարունակել է Զյուգանովը... Իսկ վերջում էլ ռուս կոմունիստների թրքասեր առաջնորդը հայտարարել է, որ շատ լավ կլիներ, եթե Ադրբեջանի սուլթան Ի.Ալիևը միջնորդեր ռուս-թուրքական հարաբերություններն ամրացնելու համար...
Շնորհակալություն կարելի է հայտնել ՌԴ ԿԿ ղեկավարին, որ ևս մեկ անգամ բացահայտեց, որ իրենց կուսակցությունը հակապետական է... Բոլշևիկների առաջնորդ Լենինի և Զյուգանովի միջև ոչ մի տարբերություն չկա... Երկուսն էլ դավաճան են և ստահակ իրենց էությամբ... Ի շնորհիվ ռուս կոմունիստների է պահպանվել Թուրքիան այն սահմաններում, որն ունի այսօր... Հենց դավաճան Լենինի հովանավորությամբ քեմալակաները վերջնական գրավեցին Զմյուռնիան և Արևելյան Թրաքիան, և 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թ. հոկտեմբերի 13-ի ռուս-թուրքական պայմանագրերով Թուրքիային նվիրեցին պատմական Հայաստանի հողերը՝ սահմանն անցկացնելով Ախուրյան և Արաքս գետերով... Սրան ի համալրում՝ Քեմալին հաճոյանալու համար Նախիջևանը և Արցախը ստահակ ռուս կոմունիստները նվիրեցին նորաթուխ Ադրբեջանին, որը Թուրքիայի հարավկովկասյան «պրոյեկտն» էր, որը պաշտպանություն գտավ նաև ռուս կոմունիստների կողմից... Ու այս ամենին Մ.Քեմալը հասավ մի քայլի դիմաց՝ խոստացավ տկարամիտ Լենինին դառնալ սոցիալիստական երկիր և այդ գաղափարախոսությունը տարածել Մերձավոր Արևելքում... Այս հայտարարությունից հետո էլ քեմալականները Լենինին գոհացնելու համար Թուրքիայի դրոշը «ներկեցին» կարմիր գույնով՝ Կրուպսկայայի ամուսնում ապացուցելով, որ իրենք արդեն սոցիալիստական երկիր են... Իսկ հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ՊԵՏՔ է ունենար՝ թուրքերը կրկին թիկունքից հարվածեցին Ռուսաստանին...
Զարմանալի է, որ քաղաքականապես թրծված Զյուգանովը ցույց է տալիս, որ տեղյակ չէ Ի.Ալիևի երեկվա հայտարարությանը, որտեղ վերջինս հայտնել էր, որ ԱՄԵՆ ՀԱՐՑՈՒՄ Թուրքիայի կողքին է... Այսինքն՝ ինքը ՉԻ ԿԱՐՈՂ լինել միջնորդ ՌԴ-ի և Թուրքիայի միջև. Ալիևն Էրդողանի կողքին է...
Ռուսաստանի կոմունիստների առաջնորդն այս հայտարարությամբ ապացուցեց, որ իր համար ռուս զինվորի կյանքը ԶՐՈ է... Նա առաջարկում է Էրդողանին «դեժուրնի», բայց իրենցից բան չներկայացնող մի երկու բառ ասել Պուտինին, որ վերջինիս զայրույթը նվազի...
Ռուս կոմունիստների առաջնորդի բարբաջանքից պարզ է դառնում, որ Թուրքիայի հարցում ԴԵՄ են Պուտինին, քանի որ հենց ՌԴ նախագահն է ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման հեղինակը...
Հ.Գ. Սա առաջին դեպքը չէ, երբ Գ.Զյուգանովն ի ցույց է դնում ոչ միայն իր թրքասիրությունը, այլև ոչխարասիրությունը... Բացի նրանից, որ ազերիներին տված ամեն իր հարցազրույցում սազն առած գովում է Իլհամ և Մեհրիբան Ալիևներին, այս տարվա մայիսի 9-ին ընդառաջ հայտարարել էր, որ շատ ուրախ կլինի, եթե ՀԵՐՈՍ քաղաքների շարքում տեսնի նաև Բաքուն...