Յուրա Մովսիսյանը դաշտ դուրս եկավ վնասվածքից ապաքինվելուց հետո


22:06 , 4 դեկտեմբեր, 2015

Յուրա Մովսիսյանը դաշտ դուրս եկավ վնասվածքից ապաքինվելուց հետոBarometer.am-ը գրում է.

Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրում Մոսկվայի Սպարտակը Օտկրիտիե Արենայում նվազագույն հաշվով հաղթեց Կռիլյա Սովետովին։

Հանդիպման միակ գոլը երկրորդ րոպեին խփել է հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը։
60-րդ րոպեին դաշտ է մտել վնասվածքից ապաքինված Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով 18 րոպե անց ստացել է դեղին քարտ։ Կիսապաշտպան Արաս Օզբիլիսը փոխարինողների թվում էր և չստացավ խաղային ժամանակ։