21:46 , 4 դեկտեմբեր, 2015
Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան մշակում է տարբեր տարբերակներ՝ փոխհատուցելու համար զբոսաշրջային ու գյուղատնտեսական ոլորտների վրա ռուսական միջոցների բացասական ազդեցությունը։ Այդ մասին իր ադրբեջանական այցի ավարտին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։
Նա ընդգծել է, որ իրենք աջակցելու են այն բոլոր ընկերություններին, որոնք կտուժեն ռուսական սահմանափակումներից։ Դավութօղլուն կարևորել է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև շփման բաց աղբյուրների պահպանումը։ Դավութօղլուն դրական է գնահատել Բելգրադում Թուրքիայի ու Ռուսաստանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումը։