Ա. Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկովյան դրամատիկական թատրոնի հյուրախաղերով հանդես կգա Երևանում


18:50 , 4 դեկտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարությունների աջակցությամբ` 2015 թվականի համագործակցության ծրագրի շրջանակում Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկովյան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում։
Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից։

Ս. թ. դեկտեմբերի 8-ին, ժամը 19։00-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում կներկայացվի «Սրճարան» Կյանքը վարդագույն լույսի ներքո»  /ըստ Լ. Գոլդշտեյնի/ բեմադրությունը։