Բժիշկները նման բան դեռ չէին տեսել. այս կնոջ ուլտրաձայնային հետազոտության արդյունքը ցնցեց բոլորին


23:15 , 4 դեկտեմբեր, 2015
Միրանդա և Ջոշ Կրոուֆորդներն արդեն երկար տարիներ միասին են ապրում։ Նրանք շատ էին ցանկանում երեխաներ ունենալ, սակայն նրանց մոտ ոչինչ չէր ստացվում։ Միրանդան որոշ խնդիրներ ուներ, այդ իսկ պատճառով զույգը ստիպված էր դիմել արհեստական բեղմնավորման։ Ամեն ինչ բարեհաջող դասավորվեց, և Միրանդան առողջ աղջիկ ունեցավ, ում Ջոսլին անվանեցին։
Ինչևէ, Ջոշն ու Միրանդան ցանկանում էին իրենց դստերը եղբայր կամ քույր պարգևել։ Դրա համար նրանք կրկին դիմեցին բժիշկներին։ Շանսերը մեծացնելու համար Միրանդայի արգանդում երկու էմբրիոններ տեղադրեցին։ Սա ստանդարտ գործընթաց է, և առաջին հղիության ժամանակ, երբ ծնվեց Ջոսլինը, բժիշկները նույն կերպ էին վարվել։ Սակայն այս անգամ երկու էմբրիոններն էլ ապրեցին։
Բժշկական առաջին հետազոտության ժամանակ բժիշկները հաստատեցին, որ Կրոուֆորդները պետք է պատրաստվեն երկվորյակների ծնունդի, չնայած ուլտրաձայնային հետազոտության պատկերը բավականաչափ պարզ չէր, այդ իսկ պատճառով բժիշկները կնոջը հրավիրեցին հավելյալ հետազոտության 4 օրից։
Նոր հետազոտությունը զարմացրեց բոլորին։ Պարզվեց, որ զույգերը պետք է սպասեն ոչ թե երկու, այլ չորս երեխաների լույս աշխարհ գալուն։
Միրանդայի արգանդում երկու զույգ երկվորյակներ էին զարգացել։
Ես երբեք նման բան չեմ հանդիպել իմ պրակտիկայում։ Չէ՞ որ նույնիսկ սովորական բեղմնավորման դեպքում երկու զույգ միաձվանի երկվորյակների զարգացումը 10.000-ից մեկ դեպքում է լինում, առավել ևս հազվադեպ է արհեստական բեղմնավորման դեպքում,- այս մասին նշել է բժիշկ Ջեյմս Գրիֆոն։
Ուլտրաձայնային հետազոտության արդյունքներն իմանալուց հետո ես շոկի մեջ էի։ Բժիշկները նույնպես շոկի մեջ էին։ Բժշկական խորհրդատվության ժամանակ ինձ ասացին, որ բեղմնավորման հնարավորությունը 60 տոկոս է, իսկ ստացվեց 200 տոկոսանոց արդյունք,- իր զգացողություններով կիսվել է Միրանդան։
Սկզբում ես խուճապի մեջ ընկա։ Ես պարզապես չէի պատկերացնում, թե ինչպես գլուխ կհանեմ նրանց հետ։ Սակայն հետո ես մի փոքր հանգստացա։ Մենք ամուսնուս հետ հաշտվեցինք այդ լուրի հետ և սկսեցինք հատուկ խորհրդատվության այցելել։ Այնտեղ մեզ պատմեցին մի քանի փոքրիկների խնամքի առանձնահատկությունների մասին։
Բացի այդ, երբեմն ինձ թվում էր, որ մի փոքր էլ, և ես կպայթեմ։ Նույնիսկ հղիության 20-րդ շաբաթում ես արդեն այնպիսի տեսք ունեի, ասես 9-րդ ամսում լինեի։ Ես հսկայական էի,- հավելում է Միրանդան։
Բժիշկները նաև անհանգստացած էին։ Չէ՞ որ 4 երեխաները մեծացնում էին հղիության ռիսկերը։ Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, և Կրոուֆորդների ընտանիքը միանգամից համալրվեց չորս առողջ երեխաներով՝ երկու տղաներով ու երկու աղջիկներով։ Տղաներին անվանեցին Ջեքսոն և Ջեյմս, իսկ նրանց քույրերին՝ Միա և Մեդիսոն։
Չնայած ծնողներին այնքան էլ հեշտ չէ այսքան երեխաների խնամել, սակայն նրանք իրենց իսկապես երջանիկ են զգում։