16:52 , 4 դեկտեմբեր, 2015

ԱՄՆ ռազմածովային ուժերի ականակիրը կմտնի Սև ծովի ջրային տարածք: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ամերիկյան ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի հաղորդագրության մեջ:
«ԱՄՆ ռազմածովային ուժերի Ross ականակիրը դեկտեմբերի 3-ին կմտնի Սև ծովի ջրային տարածք՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ նավի ներկայությունը Սև ծովում հնարավորություն կտա բարձրացնել «մարտական պատրաստվածությունը և համագործակցությունը մեր դաշնակիցների և գործընկերների հետ»: