16:28 , 4 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պետության նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիին զրկել է վրացական քաղաքացիությունից: Այժմ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, հայտնում է meduza.io-ն։
Հոկտեմբերի 30-ին Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին հայտարարել էր, որ նախկին նախագահը կզրկվի քաղաքացիությունից, քանի որ այլ երկրի քաղաքացիություն է ստացել:
2015 թվականի մայիսից Սաակաշվիլին Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետն է: Օրենքով այդ պաշտոնը զբաղեցնելու համար Ուկրաինայի քաղաքացիությունն անհրաժեշտ էր:
Սաակաշվիլին Վրաստանի նախագահ է եղել 2004-2007 և 2008-2013 թվականներին, իսկ դրանից հետո բնակվել է Նյու Յորքում, ապա տեղափոխվել Ուկրաինա: Վրաստանում Սաակաշվիլիի դեմ քրեական գործեր են հարուցված: