14:34 , 4 դեկտեմբեր, 2015
«Այո և ոչ» հեռուստապատումի մասնակիցները դեպի հարավ անցել են 3 հազար կմ ճանապարհ, իսկ դեպի հյուսիս՝ 2400 կմ: Հյուսիսային ուղղության թիմը եղել է 5 մարզում՝ Արագածոտն, Լոռի, Շիրակ, Տավուշ և Գեղարքունիք, ընդհանուր առմամբ 50 բնակավայրում, որից 17-ը քաղաք է:
Հարավային ճակատում եղել են Սյունիքում, Վայոց Ձորում, Արարատում, Արմավիրում և Կոտայքում, ընդհանուր առմամբ 35 բնակավայրում, որից 17-ը՝ քաղաք: Հարավի թիմը 20 օրվա ընթացքում ունեցել է 66 հանդիպում, իսկ հյուսիսինը՝ 85: Երկու թիմերի հանդիպումներն ու քննարկումները եթեր են հեռարձակվել 100 ժամ:
Այսօր հեռուստաիրապատումի մասնակիցների դեբատների մեկնարկից առաջ ներկայացվեցին նման վիճակագրական տվյալներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ