Թուրքիան չի պատրաստվում վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի դեմ


15:55 , 4 դեկտեմբեր, 2015
521b512cd238f0ac80664d91ea8dd09d_XLԱնկարան մտադիր չէ վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար՝ չնայած երկրների միջև հարաբերությունների սրմանը՝ հայտարարել են Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատանը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Թուրքիան վիզային ռեժիմ չի սահմանի Ռուսաստանի քաղաքացիների դեմ, քանի որ ռուս ժողովրդին համարում է բարեկամ»,- նշել են դիվանագիտական առաքելությունում։
2016 թվականի հունվարի 1-ից Ռուսաստանը կդադարեցնի Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմի գործողությունն ու կչեղարկի չարտերային չվերթները։