14:16 , 4 դեկտեմբեր, 2015
Մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների իրապատման «Հարավ» և «Հյուսիս» ուղղությունների քարոզարշավի գլխավոր թոք–շոուն։ Հիշեցնենք, որ «Հյուսիս» ուղղության «Այո»-ի մասնակիցներն են՝ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը:
Իսկ «Ոչ»-ի ճակատից են «Հայազն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը, «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը և «ՀԱՅՔ» նախաձեռնության անդամ Վարդան Խաչատրյանը: «Հարավ» ուղղության «Այո»-ի մասնակիցներն են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյան, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյան, Վարդան Այվազյանը:
Իսկ «Ոչ»-ի ճակատից են Հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի նախագահ Թամարա Գևորգյանը, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը և ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Առաջարկում ենք թոք–շոուն դիտել ուղիղ եթերով։