13:34 , 4 դեկտեմբեր, 2015
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Բաքվի ADA համալսարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան միշտ մեծ նշանակություն է տվել Ռուսաստանի հետ հարաբերություններին, հաղորդում է Trend գործակալությունը:
Դավութօղլուի խոսքերով` Թուրքիայի և Ռուսաստանի ժողովուրդների միջև խնդիրներ չկան և երբեք չեն լինի:
Նա նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել երկու երկրների միջև առաջացած ճգնաժամը լուծել դիվանագիտական ճանապարհով: