Սելիմի լեռնանցքի ճանապարհահատվածը երկկողմանի երթեւեկելի է


12:38 , 19 դեկտեմբեր, 2012

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. 
Դեկտեմբերի 19-ին` ժամը 10.30-ի դրությամբ, Սելիմի լեռնանցքի ճանապարհահատվածը երկկողմանի երթեւեկելի է: 
Ձյան տեղումները շարունակվում են, սակայն  բուքը թուլացել է, առկա է թույլ տեսանելիություն: 
Գիշերվա ընթացքում կատարվել են ճանապարհի մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
Իրավիճակի փոփոխման դեպքում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը լրացուցիչ տեղեկություն կհաղորդի։