13:02 , 4 դեկտեմբեր, 2015
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Ագուզա շրջանում անհայտ անձինք «մոլոտովյան կոկտեյլներ» են գցել գիշերային ակումբներից մեկի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, բացի այդ՝ հարձակման հետևանքով 6 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Ըստ բրիտանական պարբերականի՝ հանցագործները եղել են 3-ը: Նրանք մոտոցիկլետով անցել են ակումբի կողքով ու պայթուցիկ նյութերը նետել հաստատության ուղղությամբ:
Թեև նրանց ինքնությունը դեռևս հայտնի չէ, սակայն տեղեկություն կա, որ հարձակվողներից մեկն ակումբի նախկին աշխատողներից է, ով աշխատանքից հեռացվել էր միջադեպի նախօրեին։